Բաժին. Բիզնես

Ֆրանսիս Ժելիբտեր. Օրանժ Արմենիայի բաժնետոմսերի վաճառքի շուրջ Ucom ընկերության հետ բանակցություններ են սկսել

Այսօր հայտարարվեց, որ Orange-ը բացառիկ քննարկումներ է սկսել Ucom ընկերության հետ՝ Օրանժ Արմենիայի բաժնետոմսերի վաճառքի շուրջ: «Բացառիկ» այն առումով, որ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ գործարքը պետք է վավերացվի հայկական պետական մարմինների կողմից՝ այն ավարտին հասցնելու համար:  Գործարքի ավարտից հետո Օրանժ Արմենիան կշարունակի հայկական հեռահաղորդակցության շուկայում իր լիարժեք գործունեությունը՝ շարունակելով սպասարկել իր շուրջ 650 000 բաժանորդներին և պահպանելով ցանցային ենթակառուցվածքը, սպասարկման սրահներն ու աշխատակազմը, սակայն կունենա նոր բաժնետեր:

«Orange Խմբի և Ucom ընկերության այս համաձայնագիրը մեր երկու ընկերությունների համար հնարավորություն կստեղծի միավորել փոխլրացնող ուժեղ կողմերն ու բաժանորդներին ներկայանալ նորարար ծառայություններով, այդ թվում՝ ամրակցված և շարժական կապերը համատեղող առաջարկներով: Եթե բանակցություններն ավարտվեն և գործարքը կնքվի, Օրանժ Արմենիան կունենա նոր բաժնետեր, սակայն մենք կշարունակենք սպասարկել մեր բաժանորդներին՝ առաջարկելով հարմարեցված նորարար ծառայությունների լայն ընտրանի և ցուցաբերելով հաճախորդների սպասարկման անհատականացված մոտեցում, ինչպես նախկինում», –  ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Share