Բաժին. Բիզնես

Ferrari-ն պատրաստվում է IPO-ի

Սպորտային մեքենաների համաշխարհային առաջատարներից մեկը հանդիսացող իտալական Ferrari ընկերությունը պատրաստվում է արժեթղթերի առաջնային տեղաբաշխման Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE):

Ենթադրվում է, որ IPO-ն կկայանա այս տարվա չորրորդ եռամսյակում: IPO-ն կազմակերպվում է UBS AG, Bank of America Merrill Lynch, Banco Santander SA և Pierce, Fenner & Smith ֆինանսական ընկերությունների կողմից: Ferrari-ի սեփականատեր Fiat Chrysler Automobiles NV (FCA) կոնցեռնը պատրաստվում է IPO-ի արդյունքում վաճառքի հանել ընկերության բաժնետոմսերի 10%-ը: Ներգրավված միջոցները ներդրվելու են արտադրության ընդլայնման մեջ:

Share