Բաժին. Բիզնես

2015թ. II եռամսյակում աշխարհում վաճառքի է հանվել 337.2 մլն սմարթֆոն

IDC վերլուծական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի երկրորդ եռամսյակում աշխարհում վաճառքի է հանվել 337.2 մլն հատ սմարթֆոն: Անցյալ տարվա երկրորդ եռմայսակի տվյալների համեմատ արձանագրվել է աճ 11.6%-ով կամ 35.1 սմարթֆոնով:

Սմարթֆոնների շուկայի առաջատար խաղացող է մնում հարավկորեական Samsung-ը: Վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության կողմից շուկա է հանվել 73.2 մլն սմարթֆոն, ինչը կազմում է շուկայի 21.7%-ը: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.3%-ով կամ 1.7 մլն-ով:

Զգալի առաջընթաց է արձանագրել Apple կորպորացիան: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում շուկա է հանվել 47.5 մլն սմարթֆոն, ինչը կազմում է 14.1%-ը: 2014թ.-ի համանման ցուցանիշի համեմատ ծավալներն աճել են 34.9%-ով կամ 12.3 մլն-ով:

Չինական Huawei-ը շուկա է հանել 29.9 մլն սմարթֆոն, ինչը կազմում է շուկայի 8.9%-ը: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 48.1%-ով կամ 9.7 մլն սմարթֆոնով:

Xiaomi-ն վաճառքի է հանել 17.9 մլն սմարթֆոն, ինչը կազմում է շուկայի 5.3%: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 29.4%-ով կամ 4.1 մլն սմարթֆոնով:

Lenovo-ն (MotoroLa-յի հետ միասին) շուկա է հանել 16.2 մլն սմարթֆոն, ինչը կազմում է շուկայի 4.8%-ը: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 0.4 մլն-ով կամ 2.4%-ով:

Այլ ընկերությունների կողմից արտադրվել է 152.5 մլն սմարթֆոն կամ շուկայի 45.20%-ը: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 10.3 մլն-ով կամ 7.3%-ով:

Share