Բաժին. Բիզնես

Beeline-ի պաշտոնական պարզաբանումը ՏՄՊՊ հանձնաժողովին ներկայացված հայտի վերաբերյալ

ԶԼՄ-ների կողմից հաճախակի դարձած հարցումների հետ կապված` Beeline-ը տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից դիտարկվում է «ԱրմենՏել» ընկերության հայտը` «Օրանժ Հայաստան» ՓԲԸ կողմից ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ:

Ս.թ. հունիսի 16-ին «Օրանժ Հայաստան» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել` Ռուսաստանում ռոումինգի ծառայությունների 29 դրամ/րոպե արժողությամբ սեփական առաջարկն անվանելով «լավագույն սակագին»: Գործնականում այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույն օրը Beeline-ը գործարկել է «Կապի մեջ +» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանում, Վրաստանում և մի շարք այլ երկրներում ռոումինգում գտնվելիս բոլոր օպերատորներից ստանալ մուտքային զանգեր և կատարել ելքային զանգեր դեպի Հայաստանում Beeline բջջային ցանց 24,9 դրամ/րոպե սակագնով: Նույնքան արժի նաև ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետը:

Ստեղծված իրավիճակում, երբ շուկայում գործում է ավելի հասանելի գնային առաջարկ, մեր խորին համոզմամբ, «Օրանժ Հայաստան»-ի կողմից հայտարարված գովազդային նյութերում և պաշտոնական հաղորդագրություններում «լավագույն սակագին» ձևակերպումը, սպառողներին միանշանակ շփոթության մեջ է գցում և չի համապատասխանում իրականությանը:

Հայտի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթերում:

Share