Բաժին. Բիզնես

«EuroPlat» и «PayBox» ընկերությունների ցանցերը Ռուսաստանում և Վրաստանում սկսում են վճարումների ընդունումը Հայաստանում Beeline-ի ծառայությունների համար

Beeline-ը հայտարարում է  Ռուսաստանում և Վրաստանում «EuroPlat» и «PayBox» վճարումների ընդունման ընկերությունների երկու խոշորագույն ցանցերի միջոցով վճարումների ընդունման մեկնարկի մասին:

Այսուհետ Հայաստանում Beeline-ի բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի ծառայությունների դիմաց վճարումներ կարելի է իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի տարածքում՝ «EuroPlat»-ի ավելի քան 5000 և «PayBox»-ի 4000 վճարումների ընդունման կետերում:

«Beeline-ը կատարում է հերթական քայլը ծառայությունների համար վճարման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: Մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար հաշվի լիցքավորումը և երկրում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ծառայություններից օգտվելը կդառնան ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայությունների վճարումը Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար  հնարավոր է «EuroPlat» и «PayBox» վճարումների ընդունման ցանցերի բոլոր կետերում: «EuroPlat»-ի и «PayBox»-ի միջոցով վճարումների ընդունումն իրականացվում է Հայաստանում և Ռուսաստանում Beeline-ի գործընկերների` «Ինտերկոոպբանկ»-ի և Telcell-ի հետ համագործակցության շնորհիվ։

Share