Բաժին. Բիզնես

ՀԿԾՀ-ն թույլատրել է Օրանժ Արմենիան վաճառել Յուքոմին

ՀԿԾՀ-ն օգոստոսի 17-ին կայացած նիստի արդյունքում ընդունել է հետևյալ որոշումը.

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի No 01/11/9743-15 ու «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 2015 թվականի

օգոստոսի 11-ի  N374-15ԱՄ գրությունները`  Հայաստանի  Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 100 տոկոս  բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ օտարելուն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Share