Բաժին. Բիզնես

Աշխատանք Beeline-ում. ընկերությունը տարածքային վաճառքի մասնագետներ է հավաքագրում

Beeline-ը հայտարարում է տարածքային վաճառքի մասնագետների հավաքագրման մասին՝ ինտերնետ ծառայությունների, մասնավորապես, FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության վաճառքի ծրագրում աշխատելու համար:
Աշխատանքը հիմնականում նախատեսված է ուսանողների համար: Այն ենթադրում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության տարածքային վաճառք Երևան քաղաքի տարբեր շրջանների բազմաբնակարան շենքերի բնակիչներին: Ճկուն աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է ընձեռում համատեղել ուսումը և աշխատանքը, վաստակել գումար, ինչպես նաև անվճար մասնակցել վերապատրաստման դասընթացներին, ստանալ աշխատանքի արժեքավոր փորձ և կարիերայի աճի հնարավորություն երկրի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունում:

«FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է: Այն արդեն հասանելի է Երևանի հինգ շրջանների բնակիչներին և սա դեռ ամենը չէ: Beeline ժամանակակից գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետն շուկայում լավագույն առաջարկներից է, և մենք շարունակաբար աշխատում ենք այն հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակով հրավիրում ենք շփվող, նպատակասլաց և ինքնավստահ ուսանողներին փորձելու իրենց ուժերն այս ծրագրում և դառնալու Beeline թիմի մի մասը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը MGharibyan@beeline.am էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-267764 հեռախոսահամարին։ Ինքնակենսագրականների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ.-ի սեպտեմբերի 15-ը:

Share