Բաժին. Բիզնես

Beeline. անվճար զանգեր դեպի բոլոր բջջային ցանցեր

Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին: Սակագնային փաթեթների շրջանակում WhatsApp բջջային հավելվածի տրաֆիկն լիովին անվճար է: Մասնավորապես, «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները հավելվածի օգնությամբ կարող են անվճար զանգեր կատարել դեպի Հայաստանի և արտասահմանի բոլոր այն բջջային համարների բաժանորդներին, ովքեր նույնպես օգտվում են WhatsApp բջջային հավելվածից:

«Ամբողջ աշխարհում հայտնի Skype-ը ժամանակին հեղափոխեց միջազգային ֆիքսված կապի շուկան: Այսօր արդեն ամենուր մեծ տարածում են գտնում ինտերնետի միջոցով ձայնային կապ ապահովող բջջային տեխնոլոգիաներն ու հավելվածները: Beeline-ը, ձգտելով ծառայություններն ավելի պարզ, հարմար և մատչելի դարձնել, Հայաստանում առաջինն է իր հաճախորդներին առաջարկում հնարավորություն` WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգելու իրենց հարազատներին կապի տեղական և արտասահմանյան օպերատորների ցանկացած համարների», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Բջջային կապի «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների գիծը ներառում է 4 փաթեթ` «Սմարթ 1500», «Սմարթ 2500», «Սմարթ 3500», ինչպես նաև «Սմարթ 990» փաթեթը մարզերի բնակիչների համար, անվանը համապատասխան ամսական բաժանորդային վճարի չափով: Սակագնային փաթեթներն ամսական բաժանորդային վճարի դիմաց ներառում են անվճար զանգեր Beeline ցանցում, տեղական SMS-հաղորդագրությունների փաթեթներ և ինտերնետ, ինչպես նաև անսահմանափակ շփում WhatsApp հավելվածով: «Սմարթ 3500» սակագնային փաթեթը նաև ներառում է 150 րոպե անվճար զանգեր դեպի տեղական բջջային ցանցեր: Այլ «Սմարթ» սակագնային փաթեթների համար դեպի տեղական բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը կազմում է 15,9 դրամ/րոպե:

Բաժանորդային վճարը գանձվում է ամսական` յուրաքանչյուր 30 օրը մեկ: Նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ բաժանորդը ծանուցում է ստանում հաշիվը լիցքավորելու վերաբերյալ: «Սմարթ» սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Beeline գրասենյակներ, զանգահարելով 0611 անվճար համարին, ինչպես նաև www.beeline.am կայքում:

Share