Բաժին. Բիզնես

Vertu-ն նոր լյուքս դասի սմարթֆոն է թողարկել

Թանկարժեք բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող բրիտանական Vertu ընկերությունը թողարկել է նոր լյուքս դասի սմարթֆոն: Խոսքը գնում է Signature Touch մոդելի նորացված տարբերակի մասին:

Սմարթֆոնն ունի Full HD 5.2″ անկյունագծով էկրան, որը պաշտպանված է շափյուղայե ապակով: Սարքավորումը զինված է Snapdragon 810 պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 4ԳԲ է: Սմարթֆոնի տեսախցիկը 21 mp է, իսկ մարտկոցի հզորությունը՝ 3160 mAh: Այն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնի արժեքը տատանվում է 10-ից 21 հազար դոլարի սահմանում:

Share