Բաժին. Բիզնես

Interbrand. աշխարհի ամենաթանկ բրենդները 2015

Interbrand գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը:

Այսպիսով, 2015թ.-ի ամենաթանկ բրենդն է Apple-ը, որի արժեքն աճել է 43%-ով և կազմել 170.276 մլրդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում է Google-ը, որի արժեքն աճել է 12%-ով և կազմել 120.314 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում է Coca Cola-ն է, որի արժեքը նվազել է 4%-ով և կազմել 78.423 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում է Microsoft-ը, որի արժեքն աճել է 11%-ով և կազմել 67.670 մլրդ դոլար:

IBM-ը հինգերորդն է, բրենդի արժեքը նվազել է 10%-ով և կազմել 65.095 մլրդ դոլար:

Վեցերորդ տեղում է Toyota-ն, բրենդի արժեքն աճել է 16%-ով և կազմել 49.048 մլրդ դոլար:

Յոթեորորդ հորիզոնական է Samsung-ը, բրենդի արժեքը չի փոխվել և կրկին կազմել է 45.297 մլրդ դոլար:

Ութերորդ տեղում է General Electric-ը, որի արժեքը նվազել է 7%-ով և կազմել 42.267 մլրդ դոլար:

McDonalds-ն իններորդն է, բրենդի արժեքը նվազել է 6%-ով և կազմել 39.809 մլրդ դոլար:

Տասնյակը եզրափակում է Amazon-ը, որի արժեքն աճել է 29%-ով և կազմել 37.948 մլրդ դոլար:

Պետք է նշել, որ առաջատար տասնյակում տեղ է զբաղեցրել 6՝ տեխնոլոգիական, 2՝ սննարդյունաբերական, մեկական ավտոմեքենաշինական ու էներգետիկ բրենդ: 10 բրենդից 8-ը ներկայացնում են ԱՄՆ-ը, ևս մեկական բրենդով են ներկայացված Ճապոնիան ու Հարավային Կորեան:

Share