Բաժին. Բիզնես

Խոշոր գործարք գարեջրի շուկայում. AB InBev-ը 104 մլրդ դոլարով կգնի SABMiller-ը

Գարեջրի արտադրության ոլորտում նոր խոշոր գործարք է հասունանում: Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն, գարեջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Anheuser-Busch InBev-ը, պատրաստվում է 104 մլրդ դոլարով ձեռք բերել SABMiller-ը:

SABMiller-ի տնօրենների խորհուրդը բաժետերերին խորհուրդ է տվել հավանություն տալ մեկ բաժնետոմսի դիմաց 44 ֆունտ առաջարկին: Մինչ այս SABMiller-ը երեք անգամ մերժել էր AB InBev-ի ավելի ցածր գնային առաջարկները:

Ինչպես նշեցինք,  AB InBev-ը աշխարհի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկն է, այն արտադրում է մոտ 200 տեսակի գարեջուր: SABMiller-ի կլանումից հետո  AB InBev-ը կվերահսկի աշխարհի գարեջրի շուկայի 30%-ը:

Share