Բաժին. Բիզնես

Facebook-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը

Այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց հանդիսացող Facebook-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ հատել է 100 դոլար սահմանագիծը և կազմել 100.64 դոլար: Facebook-ի IPO-ն իրականացվել է 2012թ.-ի սեպտեմբերին: Բաժնետոմսերի ներկայիս գինը 451%-ով ավել է սկզբնական գնից:

Սահմանված առավելագույն արժեքի հետևանքով Facebook-ի կապիտալիզացիան հատել է 283 մլրդ դոլարի սահմանը:

Share