Բաժին. Բիզնես

Մոտ ապագայում Նաիրիտի բաժնետոմսերը կհանձնվեն ՀՀ կառավարությանը

Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հայտարարել է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերը կհանձնվեն ՀՀ կառավարությանը։

Այս տարվա ամռանը ՀՀ կառավարությունը դիմել է ԱՊՀ Միջպետական բանկին, որի տնօրինության տակ էին գործարանի բաժնետոմսերը։ Նախարարը նշել է, որ կառավարությունը նախկինի պես պատրաստ է բանակցել ներդրողների հետ՝ գործարանը վերագործարկելու նպատակով։

Հիշեցնենք, որ 2006-ին Հայաստանի Հանրապետությունը 40 մլն դոլարով «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի  90%-ը վաճառել էր բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին:  Բաժնետոմսերի մնացած մասը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Նաիրիտը 2010-ի ապրիլից անգործության է մատնված:

Share