Բաժին. Բիզնես

Համացանցում հայտնվել են նոր Mercedes-Benz GLS-ի առաջին նկարները

Համացանցում հայտնվել են Mercedes-Benz GLS ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարները։ Mercedes-Benz GLS-ը գերմանական ավտոկոնցեռնի ամենախոշոր ամենագնացն է, որը գալիս է փոխարինելու Mercedes-Benz GL մոդելին։ GLS-ը զինված կլինի 249 և 333 ձիաուժ հզորությամբ V6 դիզելային և բենզինային շարժիչներով։ Կթողարկվի նաև 435 ձիաուժ հզորությամբ և 4.7 լիտր ծավալով շարժիչով մոդել։

GLS-ի AMG տարբերակի վրա կտեղադրվի V8 շարժիչ, որի ծավալը կկազմի 5.5 լիտր։ Ստանդարտ տարբերակի հզորոթյունը կկազմի 557 ձիաուժ, իսկ սպորտային տարբերակի դեպքում՝ 585 ձիաուժ։ Քանի որ GLS-ը S դասի մոդել է, չի բացառվում, որ այն կթողարկվի նաև Maybach լյուքս կարգի տարբերակով։

Ամենայն հավանականությամբ Mercedes-Benz-ը GLS մոդելի պատվերներ կսկսի ընդունել այս տարվա դեկտեմբեր ամսից։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:


Share