Բաժին. Բիզնես

Marriott և Starwood հյուրանոցային ցանցերը միավորվում են

Marriott International ընկերությունը հայտարարել է, որ 12.2 մլրդ դոլարով ձեռք է բերում իր հիմնական մրցակիցներին մեկին՝ Starwood Hotels & Resorts Worldwide ընկերությունը։

Գործարքի արդյունքում ի հայտ կգա աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը, որի մեջ կմտնեն Sheraton, Ritz Carlton, Autograph Collection և այլ հայտնի բրենդներ։

Նոր ցանցում ներգրավված կլինի մոտ 5.5 հազար հյուրանոց, իսկ սենյակների ընդհանուր քանակը կանցնի 1.1 մլն-ից։ Starwood-ի ամեն մի բաժնետոմսի համար Marriott-ը կվճարի իր մեկ բաժնետոմսի 0.92 մասը և 2 դոլար կանխիկ։ Այսպիսով, Starwood-ի բաժնետերերին 11.9 մլրդ դոլարը կվճարվի բաժնետոմսերով, ևս 340 մլն դոլար՝ կանխիկ, ինչի հետևանքով Starwood-ի ներկայիս բաժնետերերին կպատկանի նոր ցանցի 37%-ը։

Հիշեցնենք, որ հյուրանոցային սպասարկման ոլորտում վերջին խոշոր գործարքը կայացել էր 2007թ․-ին, երբ Blackstone Group-ը 26 մլրդ դոլարով ձեռք էր բերել Hilton-ը։

Share