Բաժին. Բիզնես

Beeline. պլանշետներ՝ «Երկվորյակներ+» նոր ծառայության բաժանորդներին

Beeline-ն անցկացնում է հատուկ ակցիա «Երկվորյակներ+» նոր ծառայության բաժանորդների համար: Ակցիայի շրջանակում ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները կստանան անվճար պլանշետ։

«Երկվորյակներ+» ծառայությունը հնարավորություն է տալիս միացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսին: Բջջային ինտերենտի արագությունը մինչև 1024 Կբ/վրկ է, իսկ տան ինտերնետի արագությունը` մինչև 35 Մբ/վրկ Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու և մինչև 10 Մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ծառայության ամսական բաժանորդային վարձը 9900 դրամ է: Ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող ինչպես նոր, այնպես էլ գործող Beeline բաժանորդների համար:

«Միանալով «Երկվորյակներ+» ծառայությանը` մեր հաճախորդները կստանան արագ և անսահմանափակ ինտերնետ բջջային հեռախոսի համար, և ավելի արագ ու անսահմանափակ ինտերնետ` տանը: Նրանք այլևս ստիպված չեն լինի մտածել տարբեր սակագնային փաթեթների և վճարման հաշիվների մասին, իսկ պլանշետի տրամադրման ակցիան Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնում է ոչ միայն պարզ և հարմար, այլ նաև հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Երկվորյակներ+» ծառայությանը կարելի է միանալ Beeline գրասենյակներում: Hi-Line և «Beeline Ինտերնետ» ծառայությունների բաժանորդները նույնպես կարող են միանալ «Երկվորյակներ+» ծառայությանը: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության գրասենյակներում, 100 կամ 8070 անվճար հեռախոսահամարներով, ինչպես նաև www.beeline.am կայքում:

«Երկվորյակներ+» ծառայությանը միանալու դեպքում հաճախորդը կնքում է ծառայությունից օգտվելու պայմանագիր 18 ամիս ժամկետով: Մինչև նշված ժամկետը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի պլանշետի արժեքը 49900 դրամի չափով: Պայմանագիրը 18 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը վերադարձնում է պլանշետն աշխատող և ամբողջական վիճակում կամ այն գնում է 1200 դրամով: Հաճախորդի բջջային հեռախոսահամարը պետք է միացված լինի հետվճարային հաշվարկային համակարգին:

Հաճախորդը նաև կարող է անվճար ստանալ Wi-Fi մոդեմ 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում: Պայմանագիրը մինչև նշված ժամկետը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի մոդեմի արժեքը 18000 դրամի (Hi-Line) կամ 12000 դրամի (Beeline Ինտերնետ) չափով: Պայմանագիրը 13 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը պետք է կամ հետ վերադարձնի Wi-Fi մոդեմը կամ վճարի 4000 դրամ:

Share