Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ում AMG շարժիչների պակաս կա

Մինչդեռ այլ ավտոարտադրող ընկերություններ փորձում են ավելի խնայող մոդելներ արտադրել, Mercedes-Benz-ը բոլորովին այլ խնդիրներ ունի։ Խոսքը գնում է այն մասին, որ բարձր պահանջարկի պատճառով ընկերության Աֆալտերբախում գտնվող գործարանը չի հասցնում արտադրել AMG շարժիչներ, որոնք տեղադրվում են Mercedes-Benz-ի հզորացված AMG մոդելների վրա։ Այժմ AMG գնորդները ստիպված իրենց մեքենաներին սպասում են կես տարի և ավելի։

Հայտնի է, որ AMG շարժիչները հավաքվում են ձեռքով, իսկ դա բավական ժամանակատար գործընթաց է։ Խնդրի լուծման համար Mercedes-Benz-ը պարտաստվում է գործարկել շարժիչների հավաքման ևս մեկ արտադրամաս՝ Աֆալտերբախից հարյուր կիլոմտեր հեռավորության վրա գտնվող Մանհայմ քաղաքում, որտեղ հաջորդ տարվա փետրվար ամսից կարտադրվեն Mercedes-AMG S 65, S 65 Coupe, G 65 և SL 65 մոդելների վրա տեղադրվող V12 շարժիչը։

Share