Բաժին. Բիզնես

Beeline. սմարթֆոնների նախատոնական վաճառք – խաղարկություն՝ 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

Beeline-ը հայտարարում է Beeline Smart Dual, Beeline Smart 2 և Beeline Smart Pro հեռախոսների նախատոնական վաճառք անցկացնելու մասին: Մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ սմարթֆոն ձեռք բերած և «Սմարթ+» սակագնային փաթեթին միացած բոլոր հաճախորդները կմասնակցեն Beeline-ի Ամանորյա խաղարկությանը, որտեղ հնարավորություն կստանան շահելու դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ երեք ուղեգրերից կամ 50 պլանշետներից մեկը: 

Beeline Smart Dual և Beeline Smart 2 սմարթֆոնների արժեքը «Սմարթ+» սակագնային փաթեթին երեք ամիս բաժանորդագրությամբ 29900 դրամ է: Beeline Smart Pro սմարթֆոնի արժեքը նույն բաժանորդագրությամբ  44900 դրամ է:

«Սմարթ+» սակագնային փաթեթը ներառում է 3 ամիս անսահմանափակ շփում Beeline ցանցի ներսում, տրամադրում է ամսական 1 Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման, 100 տեղական SMS-հաղորդագրություն և անսահմանափակ շփում WhatsApp հավելվածի միջոցով:

«Beeline բրենդային հեռախոսները կարող են լինել հիանալի Ամանորյա նվեր ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ նրանց հարազատների ու ընկերների համար: Բայց սա դեռ ամենը չէ: Գնորդների շրջանում մենք խաղարկում ենք 3 ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և 50 պլանշետ, որոնք Ամանորին էլ ավելի կուրախացնեն մեր բաժանորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Beeline-ի ամանորյա խաղարկությանը կարող են մասնակցել ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր գնել են սմարթֆոն և խաղարկության պահին օգտվում են «Սմարթ+» սակագնային փաթեթից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ապառիկով 12 ամիս ժամկետով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` ուղարկելով անձնական հաղորդագրություն  Beeline Armenia պաշտոնական էջին Facebook սոցիալական ցանցում, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում:

Share