Բաժին. Բիզնես

ԱՄՆ-ում օգտագործվում է ավելի քան 100 մլն iPhone

CIRP կողմից հրապարակված զեկույցի համաձայն ԱՄՆ-ում օգտագործվող iPhone-ների թիվն անցել է 100 մլն-ից։ Այս մասին հայտնում է Geek.am կայքը։ Օգոստոս ամսին սույն ցուցանիշը կազմում էր 97 մլն։

Վերոնշյալ 100 մլն-ից 58-ը բաժին է ընկնում iPhone 6 և 6 Plus մոդելներին, 4-ը՝ iPhone 6s և 6s Plus մոդելներին։ Հիշեցնենք, որ 2011թ․-ին Apple-կորպորացիան հայտարարեց, որ վաճառել է 100 մլն iPhone: Այս տարվա սկզբին Apple-ը հատեց 1 մլրդ-ի շեմը։

Share