Բաժին. Բիզնես

ԱՄՆ առցանց խանութները ռեկորդային վաճառքներ են գրանցել «Սև ուրբաթի» ընթացքում

Անցած «Սև ուրբաթի» /նոյեմբերի 27/ ընթացքում ԱՄՆ առցանց խանութների հասույթը կազմել է 4.47 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 18%-ով։

Միևնույն ժամանակ օֆլայն վաճառքները նվազել են 1.5%-ով։ Հիշեցնենք, որ «Սև Ուրբաթ» է կոչվում ԱՄՆ-ում գովաբանության տոնի ընթացքում խանութների կողմից տրվող մեծ զեղչերի սովորույթը, որը գալիս է դեռևս 19-րդ դարից։

Share