Բաժին. Բիզնես

Mercedes S-Class Coupe-ի նոր տարբերակ է ներկայացվել

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը ներկայացրել է Mercedes-Benz S-Class Coupe մոդելի նոր տարբերակը, որն անվանվել է Mercedes-Benz S400 4MATIC Coupe։

Մեքենան արտաքնապես չի տարբերվում S դասի կուպե մոդելներից, սակայն շարժիչն այլ է։ Մեքենայի վրա տեղադրված է 3 լիտր ծավալով V6 շարժիչ, որի հզորությունը 362 ձիաուժ է։ Մոդելը լիաքարշակ է՝ 4MATIC, ավելացնենք նաև, որ մոդելի վրա տեղադրվում է 7G-TRONIC PLUS ավտոմատ փոխանցումատուփ։

S400 4MATIC Coupe-ն 100 կմ/ժ արագության հասնում է 4.6 վայրկյանում, մոդելի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, իսկ վառելիքի միջին ծախսը՝ 8.3 լիտր 100 կմ-ի համար։

Մեքենայի արժեքը Գերմանիայում մոտ 100 հազար եվրո է։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share