Բաժին. Բիզնես

Օրանժ Արմենիա․ հատուկ առաջարկ ինտերնետ բաժանորդների համար

Օրանժ Արմենիան շարունակում է ամանորյա անակնկալները՝ ներկայացնելով նոր առաջարկ ինտերնետ բաժանորդների համար: Այսուհետ Orange MyTab կամ Ինտերնետ Հիմա  սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով միանալիս բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերել Lenovo A7-30 և Alcatel Pixi 8 3G պլանշետները տարաժամկետ վճարման պայմաններով՝ ամսական ընդամենը համապատասխանաբար 2900 և 2700 դրամ հավելյալ վճարի դիմաց: 

«Գալիք տոներին ընդառաջ, հետվճարային ձայնային ծառայությունները նախընտրողների համար արդեն ներկայացրել ենք հեղափոխական Orange Ունիվերսալ սակագնային պլանները: Այսօր ունենք անակնկալ մեր ինտերնետ բաժանորդների համար: Այժմ նրանք, մեր ինտերնետ ծառայություններին միանալով, հնարավորություն ունեն ոչ միայն օգտվել լայնաշերտ ինտերնետի ընձեռած բոլոր առավելություններից այլև ձեռք բերել բարձրակարգ պլանշետներ մատչելի և հարմար պայմաններով», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Orange Ինտերնետի ամանորյա առաջարկի և հատուկ պայմաններով ներկայացված պլանշետների մանրամասները հասանելի են www.orangearmenia.am/internet/postpaid-internet/tablets կայքում:

Share