Բաժին. Բիզնես

Forbes-ը հայկական PicsArt-ը գնահատել է 250 մլն դոլար

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2015թ․-ի լավագույն ստարտափների ցուցակը, որի մեջ 5-րդ հորիզոնականում է հայտնվել հայկական PicsArt հավելվածը։ Հավելվածն իրենից լուսանկարների խմբագրման գործիք և լուսանկարիչների սոցիալական ցանց է ներկայացնում։ PicsArt-ը գնահատվել է 250 մլն դոլար։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին PicsArt-ը  Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից 10 մլն դոլար էր ներգրավել։

Forbes-ի հրապարակած ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում 1.1 մլրդ դոլար գնահատվող Uptake համակարգը, որը վերաբերում է իրերի ինտերնետին։ Երկրորդ հորիզանակում է 2.8 մլրդ դոլար գնահատվող Slack-ը, որը թիմային աշխատանքի համար առցանց միջավայր է ստեղծում։ Երրորդ տեղում է 500 մլն դոլար գնահատվող Porch տնային ծառայությունների ցանցը։ Չորրորդ հորիզոնականում է 814 մլն դոլար գնահատվող OfferUp-ը, որն աշխարհագրական տեղակայման վրա հիմնված ապրանքների վաճառքի հարթակ է։

Share