Բաժին. Բիզնես

Beeline. «Վստահության վարկանիշ»՝ պարգևատրվել են Անդրեյ Պյատախինը և ՀԿԾ ղեկավար Տաթև Այրումյանը

Beeline-ն արժանացավ երկու պատվավոր կոչման «Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտության արդյունքներով: Ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգևատրվեց «Բիզնեսում բարձր պատասխանատվություն և հաճախորդների նկատմամբ հոգատար վերաբերմունք» անվանակարգում, իսկ ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը` «Ընկերության իմիջի կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ և նորարար PR գործունեություն» անվանակարգում:

«Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտությունն անցկացվել է ավելի քան հարյուր ընկերությունների շրջանում` սոցհարցումների և փորձագիտական գնահատման տվյալների հիման վրա: Կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել և հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին և անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների և իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ,  այլ նաև ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ և առաջավոր փորձ տարածող։

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և սոցհարցումների բոլոր մասնակիցներին նման բարձր գնահատականի համար: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրագործելով բիզնեսի զարգացման հաճախորդամետ ռազմավարությունը` մենք ճիշտ ուղու վրա ենք: Ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի Beeline-ի յուրաքանչյուր հաճախորդ զգա մեր սերն ու հոգատարությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Հասարակայության հետ կապերը հեռահաղորդակցության՝ դինամիկ կերպով զարգացող աշխարհում պահանջում են հատուկ մոտեցում: Աշխատելով լսարանների տարբեր խմբերի հետ՝ մեր ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն արդյունավետ կերպով օգտագործել գործող PR-տեխնոլոգիաները, այլ նաև մշտապես մշակել նորարարական մեխանիզմներ: Բացի այդ, հասարակայության հետ կապերն այն ոլորտն է, որտեղ դժվար է արդյունքները միանգամից չափել, և ես ուրախ եմ, որ «Վստահության վարկանիշ» հետազոտության շնորհիվ մենք հնարավորություն ունենք տեսնելու Beeline-ի իմիջի զարգացման ուղղությամբ տարված մեր աշխատանքի արդյունքները: Շնորհակալ եմ իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար, որն իմ և իմ թիմի համար կարևոր խթան է նոր բարձունքների հասնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

«Շնորհավորում եմ Հայաստանում Beeline-ի ողջ անձանակազմին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Պյատախինի երկրորդ տարին անընդմեջ համաժողովրդական վստահության արժանանալու համար: Հաճախորդների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք, կորպորատիվ բարձր պատասխանատվութուն, զեղչային ճկուն քաղաքականություն. հատկանիշներ, որոնք յուրաքանչյուր տարի Beeline ապրանքանիշը դարձնում են հազարավոր սպառողների սիրելի բրենդն ու ընկերությանը դարձնում ամենաբարձր վարկանիշ ունեցողը», – նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:    

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»  կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։ Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա լավագույն ղեկավար» Վստահության վարկանիշ» կոնտենտ վերլուծության շրջանակում:

Share