Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը նոր ղեկավար կունենա

2016թ․-ին ավարտին է մոտենում Mercedes-Benz-ի ղեկավար Դիտեր Ցիտշեի աշխատանքային պայմանագիրը։ Մեծ հավանականություն կա, որ ընկերության բաժնետերերի համաձայնությամբ 62-ամյա Ցիտշեն կշարունակի գլխավորել Daimler-ը մինչև 2019թ․, սակայն արդեն այս պահից հարկավոր է մտածել ընկերության ապագա ղեկավարի ընտրության մասին։ Գերմանական մամուլում հայտնված լուրերի համաձայն գոյություն ունի մեկ հիմնական թեկնածու՝ 46-ամյա Օլա Կալենիուսը, ով այժմ պատասխանատու է Mercedes-Benz-ի և Smart-ի գլոբալ վաճառքների համար։

Կալենիուսն արդեն 22 տարի է ինչ աշխատում է Daimler-ում։ 2010-2014թթ․ նա գլխավոր է Mercedes-Benz AMG-ին, այնուհետ գլխավորել է Daimler AG մարկտեինգի բաժինը, իսկ այս տարվա հունվարից նա դարձել է ավտոկոնցեռնի վարչության անդամ։

Հիշեցնենք, որ ընկերության ներկայիս ղեկավար Դիտեր Ցիշտեն Daimler-ում է աշխատում 23 տարեկանից։ 1988թ․-ից նա տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցնում ընկերությունում։ 2007թ․-ին Ցիշտեի մասնակցությամբ Daimler-ը և ամերիկյան Chrysler-ը բաժանվեցին, ինչից հետո նա գլխավորեց Daimler-ը։

Share