Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանի նոր հավելվածի պատճառով խափանվել է App Store-ի աշխատանքը

Երեկ Քիմ Քարդաշյանը App Store-ում գործարկել է Kimoji կոչվող և 1.99 դոլար արժեցող հավելվածը, որը iPhone հեռախոսներում ավելացնում է Քիմ Քարդաշյանի թեմատիկ emoji-ները։

Կարճ ժամանակում հավելվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում և App Store-ում անմիջապես դարձել է ամենաշատ ներբեռնվող վճարովի հավելվածը։ Մի պահ ներբեռնումների քանակն այնքան է աճել, որ App Store-ն անհասանելի է դարձել։ Այս մասին Քիմ Քարդաշյանն անգամ թվիթ է գրել, որտեղ App Store-ի աշխատանքը խափանելու համար Apple-ից ներողություն է խնդրել։

The Drum վերլուծական ընկերության տվյալների համաձայն KIMOJI-ն մեկ վայրկյանում ներբեռնվում է 9 000 անգամ։

Հիշեցնենք, որ սա Քիմ Քարդաշյանի առաջին հաջողությունը չէ ՏՏ և մասնավորապես մոբայլ հավելվածների ոլորտում։ Բավական է հիշել Kim Kardashian: Hollywood գլամուրային խողը, որն անչափ մեծ պահանջարկ է վայելում աղջիկների շրջանում։

Share