Բաժին. Բիզնես

Տոնական օրերին App Store-ում ռեկորդային վաճառքներ են գրանցվել

Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների օրերին App Store-ի օգտատրերը բավական ակտիվ են եղել։ Apple-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ․-ի դեկտեմբերի 21-ից այս տարվա հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում App Store-ի վաճառքների ծավալները կազմել են 1.1 մլրդ դոլար, իսկ 2015թ․-ի ընթացքում վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 20 մլրդ դոլար։

Այս տարվա հունվարի 1-ին վաճառքների ծավալները կազմել են 144 մլն դոլար։ Apple կորպորացիան նման ռեկորդային ցուցանիշների համար շնորհակալություն է հայտնել հավելվածներ մշակողներին՝ նշելով, որ առանց հետաքրքիր և հաջողված հավելվածների նման ցուցանիշներ անհնար կլիներ գրանցել։

Հիշեցնենք, որ App Store-ը գործարկվել է 2008թ․-ին, մինչ այժմ Apple-ի կողմից հավելվածներ մշակողներին վճարվել է 40 մլրդ դոլար։

Share