Բաժին. Բիզնես

Time Warner-ը հնարավոր է վաճառի HBO ցանցը

Ամերիկյան The New York Post պարբերականը, հղում կատարաելով իր ունեցած աղբյուրներին, հայտնում է, որ Time Warner մեդիակորպորացիան հնարավոր է վաճառի HBO կաբելային հեռուստատեսության ցանցը։ Հիշեցնենք, որ HBO-ն հայտնի է իր թողարկված սերիալներով, մասնավորապես վերջին տարիների ամենահայտնի «Գահերի Խաղով»։

Հիշեցնենք, որ Time Warner-ը աշխարհի ամենախոշոր մեդիակորպորացիաներից մեկն է, որի կազմի մեջ են մտնում Warner Bros կինոստուդիան, նաև CNN, TNT, TBS, Cartoon Network և truTV հեռուստաընկերությունները։ 2014թ․-ին կորպորացիայի հասույթը կազմել է 27.4 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3.8 մլրդ դոլար։ Նյու-Յորքի NYSE բորսայական հարթակում ընկերության կապիտալիզացիան կազմում է 56.4 մլրդ դոլար։

Share