Բաժին. Բիզնես

2015թ․-ին ԱվտոՎԱԶ-ի վաճառները նվազել են 30%-ով

Ռուսական ավտոարտադրող ԱվտոՎԱԶ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն 2015թ․-ի ընթացքում ընկերությունը վաճառել է 269 հազար LADA մեքենա: Սույն ցուցանիշը 2014թ․-ին արձանագրված վաճառքներից նվազ է 30%-ով։ 2014թ․-ին ընկերության վաճառքները կազմել են 387 հազար մեքենա։

2015թ․-ին ընկերության մասնաբաժինը Ռուսաստանի ավտոշուկայում կազմել է 17.9%, ինչը 2014թ․-ի ցուցանիշից ավել է 1.5 տոկոսային կետով։ Պետք է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է գրանցվել ԱվտոՎԱԶ-ի մասնաբաժնի աճ։

Share