Բաժին. Բիզնես

Ում է կտակել իր ունեցվածքը Քըրք Քրքորյանը․ բացվել է միլիարդատիրոջ կտակը

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել Անցյալ տարի մահացած հայազգի հայտնի գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի մասին․

«Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ նա կտակել Է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։ Ասել Է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են։ Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց։ Բայց Քրքորյանին զայրացրել Էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, և նա լուծարեց «Լինսի» հիմնադրամը՝ հրաժարվելով Հայաստանին որևէ սենտ տալ։ Եվ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար և գուցե ավելի»,–գրում է պարբերականը։

Share