Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ․ Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն + 5000 ՄԲ և 5000 ներցանցային րոպե

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները միայն մինչև 2016թ. փետրվարի 14-ը, գնելով 4G ցանցի հետ համատեղելի Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոն, կստանան 5000 ՄԲ ինտերնետ և 5000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ (փաթեթը կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):

Ակցիայի շրջանակում Alcatel Pixi 3 (4.5) սմարթֆոնի արժեքը 29 900 դրամ է:

Փաթեթում առկա խոսելաժամանակը և ՄԲ-երը կարելի է ստուգել՝ ուղարկելով *440# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվասել-ՄՏՍ-ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող եք միանալ ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share