Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի արքաները՝ Սամվել Կարապետյանը երրորդն է

Նավթի գների անկման և պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում անշարժ գույքի շուկան զգալի անկում է ապրել։ Knight Frank գործակալության տվյալների համաձայն առևտրի կենտրոններում վարձակալության գները դոլարային արտահայտմամբ նվազել են 20-35%-ով, իսկ A դասի գրասենյակներում՝ 21%-ով։ Իսկ CBRE գործակալության տվյալներով այս պահի դրությամբ Մոսկվայում վարձակալված չէ A դասի գրասենյակների 27%-ը կամ 1 մլն քառակուսի մետր, ինչ կայանում է առևտրի կենտրոններին, ապա դատարկ է տարածքների 7.5%-ը։

Ամերիկյան Forbes-ի ռուսական հրատարակությունը ներկայացրել է ռուսաստանի խոշորագույն ռանտյեների ցուցակը՝ հիմնված 2015թ․-ին արձանագրված ցուցանիշների վրա։ 2015թ․-ին ցուցակում ներկայացվածների հասույթը վարձակալությունից նվազել է 25%-ով։

Ցուցակը գլխավորում են «Киевская площадь» ընկերության սեփականատերեր Գոդ Նիսանովը և Զախար Իլիևը, ովքեր 2015թ․-ին  անշարժ գույքի վարձակալությունից վաստակել են 1.115 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում է «ИКЕА Мос» ընկերության սեփականատեր Ինգվար Կամպրադը, ում ցուցանիշը 680 մլն դոլար է։

Երրորդ հորիզոնականում է Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ում հասույթը անշարժ գույքի վարձակալությունից կազմել է 610 մլն դոլար։ Տաշիր ընկերությունների խմբի հիմնական շինություններն են՝ ՌԻՕ առևտրի կենտրոնը և Novotel Moscow City բիզնես կենտրոնը։ Տաշիրի կողմից վարձակալության է տրվում 925 300 քմ առևտրային տարածք, 48 400 քմ գրասենյակային տարածք և 48 000 քմ պահեստային տարածք։

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share