Բաժին. Բիզնես

Alphabet-ը դարձել է կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն ընկերությունը

Alphabet կորպորացիան, որի կազմի մեջ է մտնում ինտերնետային հսկա Google-ը դարձել է կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ առաջ անցնելով Apple-ից։ Alphabet-ի կապիտալիզացիան կտրուկ՝ 9%-ով, աճել է ընկերության 2015թ․-ի չորրորդ եռամսյակի հաշվետվության ներկայացումից հետո։ Այժմ Alphabet-ի կապիտալիզացիան կազմում է 568 մլրդ դոլար, մինչդեռ Apple-ի կապիտալիզացիան այժմ կամզում է 535 մլրդ դոլար։

Հավելենք նաև, որ Alphabet-ի հրապարակած հաշվետվության համաձայն 2015թ․ չորրորդ եռամսյակում կորպորացիայի զուտ շահույթն աճել է 200 մլն դոլարով և կազմել 4.9 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ 2015թ․ հոկտեմբերի սկզբին Google-ի վերակազմավորման արդյունքում ստեղծվեց Alphabet կորպորացիան, որի կազմի մեջ մտավ Google-ը և Google-ի սեփականություն հանդիսացող YouTube, Android, Chrome և այլ ենթաբաժինները։

Share