Բաժին. Բիզնես

Անգլիական ակումբներն այս մրցաշրջանում տրանսֆերների համար ծախսել են մեկ միլիարդ ֆունտից ավելի

Անգլիական Mirror-ը գրում է Անգլիական Պրեմյեր Լիգայի ակումբների կողմից սահմանված նոր ռեկորդի մասին։ Խոսքը գնում է մեկ մրցաշրջանի ընթացքում APL ակումբների կողմից տրանսֆերների համար ծախսված գումարների մասին։

Առաջին անգամ ծախսված ընդհանուր գումարն անցել է մեկ միլիարդ ֆունտից և կազմել 1.045 մլրդ ֆունտ ստերլինգ։ Նշենք, որ 2014/15 մրցաշրջանում արձանագրվել էր 965 մլն ֆունտ ցուցանիշը։

Հավելենք նաև, որ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսվել է 175 մլն ֆունտ։

Share