Բաժին. Բիզնես

Land Rover-ը դադարեցրել է դասական Defender-ի արտադրությունը

Հունվարի 29-ին ավտոաշխարհը մեծ կորուստ կրեց։ Այդ օրը Land Rover ընկերությունը դադարեցրեց աշխարհի լավագույն ամենագնացներից մեկի՝ դասական Defender-ի արտադրությունը։

Արտադրության փակման արարողակարգին մասնակցում էր 700 մարդ, որոնք հիմնականում Defender-ը տարբեր տարիներին արտադրող աշխատակիցներն էին։

Defender-ի դասական մոդելը թողարկվել է 68 տարի, այս ժամանակահատվածում թողարկվել է 2 016 933 մեքենա։ Մեքենայի վերջին օրինակը չի վաճառվի և կներկայացվի Jaguar Land Rover Collection թանգարանում։

Deenfer-ի նոր մոդելի թողարկումը կսկսվի 2018թ․-ին։ Նախատեսվում է արտադրել մեքենայի 5 տարբերակ՝ 2 երկդռնանի, քառադուռ և 2 փիքափ (երկդռնանի և քառադուռ)։ Նոր մոդելում բրիտանացիները փորձելու են պահպանել դասական մոդելի որոշակի գծեր, որպեսզի նոր մոդելն անմիջապես ճանաչելի լինի։

Share