Բաժին. Բիզնես

Առողջ սնունդ․ պրոֆեսիոնոլ մոտեցում քաշի նվազեցման խնդրում

«Առողջ Սնունդ» ընկերությունը Հայաստանում իր գործունեության ավելի քան 2 տարիների ընթացքում, հասել է մեծ հաջողությունների և զբաղեցնում է կարևոր դիրք՝ տարբեր թիրախային խմբերի մարդկանց համար՝ մատուցելով պատրաստի սննդակարգեր, որոնցից ամենատարածվածը քաշի նվազեցմանն է: Արդյունքում ընկերությունը նաև բախվել է  խնդիրների հետ սկսած բրենդի կրկնօրինակումից, մինչև խաբեություն՝ անգամ սննդային հավելումների վաճառք «Առողջ Սնունդ»-ի անունից:

«Նորացված լոգոտիպը դարձել է ավելի ժամանակակից, դինամիկ և յուրօրինակ՝ ամբողջովին արտացոլելով նախատեսված փոփոխությունները: Այն լիովին փոխանցում է մեր հիմնական ուղվածությունը և հետևաբար կնպաստի ընկերության ավելի արագ զարգացմանը՝ այս  ոլորտում առաջատար դիրքերում ամրապնդվելու համար», – նշեց «Առողջ Սնունդ» ընկերության փոխտնօրեն Անահիտ Յուզբաշյանը:

«Առողջ Սնունդ» ընկերության կողմից առաջարկվող ծրագրերը բազմազան են և նախատեսված են ինչպես այն մարդկանց համար ովքեր ունեն ավելորդ քաշի խնդիր, այնպես էլ նրանց համար ովքեր ցանկանում են պահպանել ներկայիս քաշը, ունեն առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը և այլն: Կան ծրագրեր բուսակերների, սպորտսմենների,  դեռահասների և երեխաների, հղի կանանց և կերակրող մայրերի համար:

«Այսօր հասանելի են նիհարելու տարբեր մեթոդներ՝ մոնո դիետաներ, սննդային հավելումներ, դեղորայքներ և այլն, որոնք արդյունավետ չեն և նույնիսկ վտանգավոր առողջությանը: Մենք ներկայացնում ենք քաշի նվազեցման սկզբունքայնորեն նոր մոտեցում, որն մշակված է հենց այս ոլորտի մասնագետների կողմից՝ Իսրայելի լավագույն բժիշկ-դիետոլոգների: Այս ծրագրի շրջանակներում պատրաստվում է ամբողջ օրվա սննդակարգը՝ հաշվի առնելով մարդու օրանիզմին անհրաժեշտ սպիտակուցների,  ածխաջրատների, ճարպերի, վիտամինների, մանրաթելերի,  հանքային աղերի  և  հեղուկների քանակը: Արդյունքում մեր հաճախորդները նիհարում են՝ ստանալով օգտակար և բազմազան սնունդ, ինչի մասին վկայում է նաև մեր ընկերության կարգախոսը՝ «Նիհարում ենք ուտելով»: «Առողջ Սնունդ» ընկերության շնորհիվ, այս ծրագիրը ներկայացված է նաև Հայաստանում՝ արժանանալով բազմաթիվ հաճախորդների գոհունակությանը և կարճ ժամանակում ապահովելով ցանկալի արդյունք»,- նշեց ընկերության տնօրեն/բժիշկ-կորդինատոր՝ Լիլիթ Մարգարյանը»:

Ընկերության գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ www.healthyfood.am:

Share