Բաժին. Բիզնես

Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են 29%-ով

Ռուսական Կոմերսանտի տեղեկացմամբ 2016թ․-ի հունվարին, նախնական տվյալների համաձայն, Ռուսաստանում նոր մեքենաների վաճառքի ծավալները նվազել են 29%-ով և կազմել 82 000։ Պաշտոնական տվյալները Եվրոպական Բիզնեսի Ընկերակցության կողմից կհրապարակվեն հաջորդ շաբաթ։, իսկ նախնական տվյալները հաշվարկվել են KIA-ի կողմից հրապարակված ցուցանիշներից ելնելով, որոնց համաձայն 2016թ․-ի հունվարին հարավկորեական ընկերության վաճառքները նվազել են 20%-ով և կազմել 9 000 մեքենա, իսկ KIA-ի մասնաբաժինը ռուսական ավտոշուկայում կազմել է 11%։

Վաճառքների ծավալների վերոնշյալ ցուցանիշն ընդհուպ մոտեցել է 2010թ․ հունվարին գրանցված հակառեկորդին, երբ վաճառվել էր միայն 74 000 մեքենա։

Share