Բաժին. Բիզնես

Google-ի ղեկավարը 199 մլն դոլար բոնուս է ստացել

Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը հայտնում է, որ Google կորոպորացիայի գլխավոր տնօրեն Սանդար Պիչայը ռեկորդային պարգևավճար է ստացել ընկերության կողմից։ Խոսքը գնում է 199 մլն դոլար արժեքով բաժնետոմսերի փաթեթի մասին։

Google-ից հայտնում են, որ սա կորպորացիայի պատմության ընթացքում ամենախոշոր պարգևավճարն է։ Այսպիսով, Պիչայը դառնում է աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերններից մեկը։ Նշվում է նաև, որ պարգևավճարը կտրամադրվի միայն 2019թ․-ին, այն դեպքում, եթե Պիչայը դեռևս աշխատելուց լինի Google-ում։

Google-ի ամպային ծառայությունների ղեկավար Դայան Գրինն իր հերթին ստացել է 42.8 մլն դոլար, իսկ ֆինանսական տնօրեին Ռութ Փորաթի պարգևավճարը կազմել է 38.3 մլն դոլար։

Share