Բաժին. Բիզնես

Amazon-ի ղեկավարներից մեկը թողնում է պաշտոնը՝ Իտալիայի կառավարությունում աշխատելու համար

Առցանց առևտրի համաշխարհային առաջատարներից մեկը համարվող Amazon-ի թոփ-մենեջերներից Դիեգո Պյաչենտինին 2 տարով թողնում է իր աշխատանքը, որպեսզի անվճար հիմունքներով աշխատանքի անցնի Իտալիայի կառավարությունում՝ որպես Տեղեկատվական Տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար։

Պյաչենտինին նշել է, որ այս քայլով միայն փորձում է իր պարտքը վերադարձնել հայրենիքին։

Դիեգո Պյաչենտինին ծնվել և մինչև 40 տարեկան ապրել է Իտալիայում, նա այժմ 55 տարեկան է, Amazon-ում աշխատում է վերջին 16 տարվա ընթացքում։

Share