Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ․ «Խոսում է քաղաքը»՝ ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր

Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև ավելացել է «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ 1-ի շրջանակում դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:

«Խոսում է քաղաքը» տարբերակ 1 – Ինտերնետ` 5000 ՄԲ նախկին 1500-ի փոխարեն, Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա` 200 րոպե նախկին 150-ի փոխարեն:
«Խոսում է քաղաքը» տարբերակ 2 – Ինտերնետ` 3000 ՄԲ նախկին 1500-ի փոխարեն:

«Ժամանակի հետ փոփոխվում են բաժանորդների՝ ինտերնետի և ձայնային ծառայությունների օգտագործման պահանջարկը և ծավալները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար վերանայում և բարելավում է սակագնային պլանների առաջարկած հնարավորությունները՝ բաժանորդների կարիքներին առավել համապատասխանեցնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվասել-ՄՏՍ-ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share