Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ցուցադրել է C-Class կաբրիոլետի դիզայնը

Mercedes-Benz-ն առաջին անգամ ցուցադրել է C դասի կաբրիոլետի դիզայնը։ Նոր մեքենան կներկայացվի Ժնևյան ավտոսալոնի շրջանակներում։

Կաբրիոլետը կլինի C դասի նոր շարքի չորրորդ մոդելը։ Մինչ այս ներկայացվել էին սեդանը, ունիվերսալը և կուպեն։

Կաբրիոլետների վրա կտեղադրվեն կուպեների համար նախատեսված շարժիչների շարքը՝ 156-ից 245 ձիաուժ հզորությամբ։ Կաբրիոլետի հզորացված մոդելը կանվանվի Mercedes-AMG C43, այն կունենա V6 շարժիչ՝ 367-իղ 520 ձիաուժ հզորությամբ։ Կաբրիոլետի առաջատար մոդելը կանվանվի Mercedes-AMG C63, այն կունենա կրկնակի տուրբո V8 շարժիչ՝ 510 ձիաուժ հզորությամբ։

Եվրոպայում մեքենայի վաճառքները կմեկնարկեն մինչև 2016թ․ ամառը։ Մոտավոր արժեքը կկազմի 47 000 եվրո։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share