Բաժին. Բիզնես

Royal Dutch Shell-ն ավարտել է 70 մլրդ դոլարով BG Group-ի կլանման գործարքը

Royal Dutch Shell նավթային կորպորացիան ավարտել է BG Group-ի կլանումը։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ BG Group-ի ձեռբերումը Shell-ին հնարավորություն կտա ամրապնդել դիրքերը հեղուկ գազի շուկայում։ Գործարքի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռևս 2015թ․-ի ապրիլ ամսին։ Գործարքի շրջանակներում BG Group-ի բաժնետերերին առաջարկվել է մեկ բաժնետոմսը փոխել 3.83 ֆունտի և Shell-ի B դասի 0.45 բաժնետոմսի հետ։ Այս հաշվարկից ելնելով՝ կարելի է հետևություն անել, որ BG Group-ը գնահատվել է 70 մլրդ դոլար։

Share