Բաժին. Բիզնես

iPhone-ների շուկա դուրս գալուց հետո առաջին անգամ գրանցվել է վաճառքների կրճատում

Gartner վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի չորրորդ եռամսյակում iPhone-ների վաճառքների ծավալները կազմել են 403.1 մլն սմարթֆոն։ Նյուն տարվա երրորդ եռամսյակի համեմատ վաճառքի ծավալներն աճել են 9.7%-ով։

Միևնույն ժամանակ, եթե համեմատելու լինենք 2014թ․-ի վերջին եռամսյակի հետ, ապա արձանագրվել է iPhone-ների վաճառքների կրճատում՝ 4.4%։ Նշենք, որ iPhone-ների շուկա դուրս գալուց հետո առաջին անգամն է, որ արձանագրվում է iPhone-ների վաճառքի ծավալների անկում։

Share