Բաժին. Բիզնես

Samsung-ը յուրօրինակ խանութ է բացել Նյու-Յորքում

Samsung-ը Նյու Յորքում բացել Է ֆլագմանական խանութ, որը նախատեսված չԷ ընկերության արտադրանքի վաճառքի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fortune-ին:

Ավելի քան 5 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքն ստացել Է Samsung 837 անվանումը: Ինչպես բացատրում են ընկերությունում, մտահղացումը մշակութային կենտրոնի ստեղծումն Է, որը կցուցադրի հարավկորեական տեխնոլոգիաների արժանիքները: «Մենք չենք ցանկանում այցելուներին պարտադրել մեր արտադրանքը»,-հրատարակությանը տված հարցազրույցում հավելել Է Samsung 837-ի գլխավոր մենեջեր Զաք Օվերթոնը:

Շենքի երեք հարկերն զբաղեցնում Է դիսփլեյը, որը բաղկացած Է Samsung-ի 96 հեռուստացույցներից՝ Էկրանի 55 դյույմ անկյունագծով: Ներսում գտնվում են նաեւ թատրոնը՝ 90 տեղանոց հանդիսասրահով, գեղարվեստի պատկերասրահը, սրճարանը, լսատեսային ստուդիան եւ ցուցադրական խոհանոցը, որը սարքավորված Է ընկերության տեխնիկայով:

Սպառողական Էլեկտրոնիկայի նյույորքյան ամենահայտնի խանութը Հինգերորդ պողոտայի վրա գտնվող Apple Store-ն Է: Շինության մուտքն իրենից ներկայացնում Է գրեթե 10 մետր բարձրությամբ ապակե խորանարդ: Առեւտրական կետը, որը բացվել Է 2006 թվականի մայիսին, համարվում Է քաղաքի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը:

Share