Բաժին. Բիզնես

Forbes. հինգաստղանի հյուրանոցների քանակով աշխարհում առաջատարը Ֆրանսիան է

Forbes հանդեսը նշել Է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող երկրները: Ամենամյա ցուցակում, որը կազմվել Է 58-րդ անգամ, տեղ են գտել 29 պետությունների 154 հինգաստղանի հյուրանոցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առանձին վերցրած երկրում՝ վարկանիշում հայտնված հինգաստղանի հյուրանոցների թվաքանակով առաջատարը դարձել Է Ֆրանսիան: Փորձագետները ցուցակում ներառել են Փարիզի ինը լյուքս հյուրանոցներ: Դրանց թվում են՝ Four Seasons Hotel George V-ն, Le Bristol-ը, Hotel Plaza Athenee-ն:

Երկրորդ տեղը գրավել Է Իտալիան, վարկանիշում ընդգրկվել Է «հինգ աստղ» դասի տեղական ութ հյուրանոց: Դրանք գտնվում են Հռոմում (Hotel de Russie, Hotel Eden, Hotel Hassler Roma и J.K. Place Roma), ինչպես նաեւ Ֆլորենցիայում եւ Միլանում:

Ընդամենը ցուցակում տեղ են գտել Four Seasons վեց հյուրանոց ամբողջ աշխարհում, ինչն ամենահաջողակն Է դարձնում այդ բրենդը:

Բացի հինգաստղանի հյուրանոցներից, հանդեսի վարկանիշում տեղ են գտել չորսաստղանիներ (411 անվանում), ինչպես նաեւ ավելի ցածր կարգի հյուրանոցներ, որոնք հայտնվել են «հանձնարարվողների» շարքում (ընդամենը 159 օբյեկտներ):

Հրատարակության փորձագետները տարվա ընթացքում անանուն այցելել են հյուրանոցներ եւ դրանք գնահատել ըստ ավելի քան 500 չափանիշների:

Share