Բաժին. Բիզնես

GLS ամենագնացը կարող է համալրել Mercedes-Maybach մոդելային շարքը

Mercedes-Benz-ը Maybach ամենաշքեղ մոդելային շարքի ներքո այժմ թողարկում է երկու տեսակի մեքենա՝ S դաս և Pullman։ Գերմանացի լրագրողները Maybach մոդելային շարքի ընդլայնման մասին շրջանառվող տեղեկությունները փորձել են ճշտել Daimler AG վարչության անդամ Օլա Կալենիուսից։

Կալենիուսը բացառել է, որ E դասը կընդգրկվի Maybach շարքում, միևնույն ժամանակ չի բացառել, որ GLS ամենագնացները կարժանանան նման բախտի։ «Այս պահի դրությամբ որոշում դեռևս չկա, սակայն GLS-ը բոլոր հնարավորություններն ունի Maybach շարքում ընդգրկվելու համար։», – ասել է նա։

Daimler-ի պաշտոնյան հավելել է նաև, որ AMG-ի և Maybach-ի զարգացման ուղղությունները տարբեր են, եթե AMG-ին կարող է առաջարկել մոդելների բազմազան ընտրանի, ապա Maybach-ը պետք է առաջարկի միայն ամենաշքեղ և ներկայացուցչական մոդելները։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share