Բաժին. Բիզնես

Այս տարի Mercedes-Benz-ը AMG մոդելային շարքը կհարստացնի 10 նոր մեքենայով

Mercedes-Benz-ի AMG ենթաբաժնի ղեկավար Տոբիաս Մոերսը հայտնել է, որ մինչ տարվա վերջ AMG-ի կողմից թողարկվող մոդելների քանակը կավելանա 10-ով և կկազմի 48։

Այլ մանրամասներ Մոերսը չի հայտնել, սակայն նշել է, որ 2015թ․-ին վաճառվել է 68 875 AMG մեքենա, ինչը 2014թ․-ի ցուցանիշից ավել է 40%-ով։

AMG-ի կողմից թողարկված վերջին մոդելը C դասի կաբրիոլետն է, որն օրերս ներկայացվել Նյու-Յորքում կայացած ավտոսալոնի շրջանակներում։ Մեքենան զինված է 4 լիտր ծավալով V8 բիտուրբո շարժիչով, որի հզորությունը տատանվում է 476 – 510 ձիաուժի միջակայքում։ Կաբրիոլետը 100 կմ/ժ արագությանը հասնում է 4.1 վայրկյանում։

AMG-ն այս տարի ներկայացրել է նաև 43 (հատուկ AMG մեքենաների համար) դասիչը կրող SLC, C-Class Coupe, E-Class и GLC մոդելների կատարելագործված տարբերակները։

Սպասվում է, որ այս տարվա նորամուծությունների ցուցակում կհայտնվեն նաև AMG GT և Mercedes-AMG GLC 63 մոդելները։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share