Բաժին. Բիզնես

Beeline. դեպի ԼՂՀ ռոումինգի և զանգերի սակագինը 5 դրամ է

Արմենտել ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Share