Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը սկսել է E դասի կաբրիոլետի ճանապարհային փորձարկումները

Համացանցում են հայտնվել Mercedes-Benz E-Class նոր կաբրիոլետի առաջին լուսանկարները, որտեղ պատկերված է քողարկված մոդելը՝ առաջին ճանապարհային փորձարկման պահին։

Մեքենայի մասին հայտնի է միայն այն, որ մոդելը կթողարկվի մի քանի մոդիֆիկացիայով։ Հաճախորդների համար հասանելի կլինեն 2 լիտր ծավալով և 241 ձիաուժ հզորությամբ բենզինային, նաև 195 և 258 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչներով։

Չի բացառվում նաև AMG E43 տարբերակի թողարկումը՝ 3 լիտր ծավալով V6 396 ձիաուժ հզորությամբ կամ E63` V8 550 ձիաուժ։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share