Բաժին. Բիզնես

Brabus-ը 7 դասական Mercedes-Benz է վերականագնել

Brabus թյունինգ-ատելյեն վերականգնել է Mercedes-Benz-ի 7 դասական մոդել, որոնք կներկայացվել են գերմանական Էսսեն քաղաքում կայացած Techno-Classica ցուցահանդեսի ընթացքում։

Վերականգնվել են հետևյալ մոդելները՝ 300SL Gullwing Coupe, 300SL Roadster, 600 Pullman Limousine, 280SE 3.5 Cabriolet, ինչպես նաև 280SL երեք ռոդսթեր։

Վերականգնման համար ծախսվել է 4000 աշխատաժամ։ Մեքենաներն ամբողջությամբ մասնատվել են և կրկին հավաքվել՝ միայն օգտագործելով օրիգինալ պահեստամասեր։

Բոլոր մեքենաներին տրվում է երկու տարի երաշխիք։ Brabus-ը դեռևս չի հայտնում մեքենաների գները։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share